‘Ֆրանսիայի դեսպան. Անհրաժեշտ է զարգացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները’

1051

Կարևոր է քայլեր ձեռնարկել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների հագեցման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է: Կարևոր է քայլեր ձեռնարկել տնտեսական հարաբերությունների հագեցման ուղղությամբ: Այսօրվա դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 50 մլն եվրո, դա աննշան գումար է: Հարկավոր է ավելի ակտիվորեն օգտագործել եղած գործիքները», — նշել է ֆրանսիացի դիվանագետը: Նա նշել է, որ այդ գործիքներից են Ֆրանսիայում գործող հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատը, հայ-ֆրանսիական բիզնես-ակումբը, որին մասնակցում են Հայաստանում մի շարք ֆրանսիական ընկերություններ, ինչպես նաև Զարգացման հայկական հիմնադրամը:

Ժան Ֆրանսուա Շարպանտիեն միևնույն ժամանակ կարևորել է հայ-ֆրանսիական երկրորդ բիզնես-համաժողովի անցկացումը` որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման կարևորագույն վեկտորներից մեկը: 

Նախորդ հոդվածը‘Մելքումյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Ձեր յուրդը չբլի». Ճոյտից զոռով սարքեցիք «քաղբանտարկա՞լ»’