‘Ֆրանսիայի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» մայրաքաղաքին’

1315

Ֆրանսիայի ռազմա-օդային ուժերը հարվածներ են հացրել Սիրիայում «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքային: Այդ մասին նոյեմբերի 15-ին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՊՆ-ին:

Նախարարության տվյալներով՝ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են հրամանատարական կետը, ջիհադիստների հավաքակայանը, զինամթերքի պահեստը և մարզաճամբարը: Օդային գրոհին մասնակցել են Ֆրանսիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի 12 օդանավեր, որոնք 20 ռումբ են նետել:

Անթալիայում G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի՝  անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի հետ միասին, մտադիր է ակտիվացնել  ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունը Սիրիայում և Իրաքում: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային գերեզմանատեղիներ՝ ԻՊ-ից ազատագրված Սինջարում’