‘Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Ֆրանսիա-Հայաստան խաղը տեղի կունենա Նիցայում’

802

Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականն արդեն հաղորդել էր, որ Ֆրանսիա-Հայաստան խաղը տեղի է ունենալու Նիցա քաղաքում: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հաստատել է այդ լուրը:

Հոկտեմբերի 8-ին ժամը 22:45 Les Bleus-ը Նիցայի «Ալիանս Ռիվերա» մարզադաշտում կհյուրընկալի Հայաստանի հավաքականին: «Ալիանս Ռիվերան» տեղավորում է 35.5 հազար հանդիսական: Այն բացվել է 2013 թվականին և այդ մարզադաշտում իրենց խաղերն են անցկացնում ֆուտբոլի «Նիցա» և ռեգբիի «Թուլոն» ակումբները:

«Ալիանս Ռիվերայում» կայանալու են նաև ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ մրցաշարի 4 խաղ՝ 3-ը խմբային փուլի եւ մեկ 1/8 եզրափակչի խաղ:

Հասկանալի է, որ դեռ երկար ժամանակ կա և չեն սկսվել տոմսերի վաճառքը, բայց եթե հաշվի առնենք այլ խաղերի տոմսերի գները, ապա տոմսերը կարժենան սկսած 15 եվրոյից:

Եթե հաշվի առնենք, որ Մարսելը Նիցայից գտնվում է 150 կմ հեռավորության վրա, իսկ Լիոնը՝ 300 կմ, ապա չի բացառվում, որ այդ օրը հայ երկրպագուները ավելի շատ թիվ կազմեն «Ռիվերայում»:

Նախորդ հոդվածը‘Լաուդրուպը կարող է ստանձնել «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» տոնական ընդունելություն է կազմակերպել (լուսանկարներ)’