‘Ֆրանսիայում Կարլա Բրունիի դեմքով արձան է տեղադրվել ‘

964

Ուրբաթ Փարիզի մերձակայքում գտնվող Մարնի Նոժան քաղաքում հանդիսավոր պայմաններում բացվել է իտալացի բանվորուհու արձանը, որի համար որպես բնորդ հանդես է եկել Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին: Երկու մետրանոց բրոնզաձույլ արձանը տեղադրվել է քաղաքի «Փոքր Իտալիա» նորակառույց թաղամասում: Թաղամասի գույնզգույն ցածրահարկ շենքերը կառուցվել են այն տեղում, որտեղ տասնյակ տարիներ առաջ աշխատող իտալացի ներգաղթյալները աղմկոտ տոնախմբություններ էին կազմակերպում: 

Ըստ  РИА-Новости-ն, արձանի տեղադրումը բուռն բանավեճերի առիթ էր դարձել դեռեւս այս տարվա սկզբին: Քաղաքի ղեկավարը ցանկություն էր հայտնել քանդակի բնորդուհու դերում տեսնել իտալական ծագում ունեցող Կարլա Բրունիին. Վերջինս համաձայնել  էր այդ դերը ստանձնել անհատույց: Ընդդիմության բողոքի պատճառով 82 հազար եվրո արժեցող քանդակի դիմաց վճարել է շինարարական ընկերությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ եւ գլխավորեց ռմբարկուների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրին որակազրկվել է մրցակցին գլխով հարվածելու համար’