‘Ֆրանսիայում հարձակում է կատարվել հրեական կենտրոնի զինվորական պահակախմբի վրա’

955

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի Նիս քաղաքում հրեական մշակութային կենտրոնի պաշտպանությունն իրականացնող  ֆրանսիացի երեք զինվորականներ ենթարկվել են հարձակման և դանակահարվել են: Չարագործը ձերբակալվել է, նրա մոտ երկու դանակ է հայտնաբերվել: Ինչպես հեռուստատեսությամբ հայտարարել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, ոստիկանները ձերբակալել են ևս մի մարդու, որը, հնարավոր է, հարձակում գործողի հանցակիցը լինի:

Որոշ տվյալների համաձայն՝ հարձակում գործողի անունը Մուսա Կուլիբալի է, նրա ազգանունը  համընկնում է հունվարի սկզբին Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած ահաբեկիչներից մեկի ազգանվանը: Սակայն իշխանությունները չեն շտապում որևէ եզրակացություն անել: ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը 30-ամյա տղամարդու մասին է, ում ընդամենը մեկ շաբաթ առաջ հարցաքննել են ֆրանսիական հակահետախուզության աշխատակիցները, երբ նա վերադարձել է Թուրքիայից: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է աջակցել բարեկամական երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ին ցանկացած պատերազմում, այդ թվում՝ միջուկային’