‘Ֆրանսիայում հետիոտների վրա քշող վարորդը բացականչել է «Ալլահ ակբար»’

798

«Ալլահ ակբար» բացականչող վարորդը վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի Ֆրանսիայի Դիժոն քաղաքի տարբեր հատվածներում: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր մարմնական վնասվածք են ստացել:

Կես ժամվա ընթացքում տղամարդը առնվազն հինգ վրաերթ է կատարել, որից հետո ձերբակալվել է:

Հաղորդվում է, որ դա, «ամենայն հավանականությամբ՝ անհավասրակշիռ մարդ» է, որը բուժման մեջ է եղել հոգեբուժարանում: Ֆրանսիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր տվյալներով՝ հարձակվողը միայնակ է գործել: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երևանում դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Պրոֆեսիոնալ մնալու և տքնաջան աշխատելու համար, պետք է հենց երջանիկ լինել»’