‘Ֆրանսիան տապալեց Շվեյցարիայի հավաքականին (տեսանյութ)’

914

 Ֆրանսիացիները գերազանց ֆուտբոլ ցուցադրեցին և արագորեն առաջ անցան հաշվի մեջ: 17-րդ ու 18-րդ րոպեներին աչքի ընկան Օլիվյե Ժիրուն ու Բլեզ Մատուիդին: Երկրորդ կեսի միջնամասում Քարիմ Բենզեման հիանալի հնարավորություն ուներ երրորդ գոլը խփելու համար, սակայն նրա իրացրած 11 մետրանոց հարվածը հետ մղեց շվեյցարացիների դարպասապահ Դիեգո Բենալյոն: Դեռև առաջին կեսը չավարտված՝ ֆրանսիացինրը երրորդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, Ժիրուի փոխանցումից հետո աչքի ընկավ Մատյո Վալբուենան:

Երկրորդ կեսում աչքի ընկան Բենզեման ու Մուսա Սիսոկոն: Բացի այդ, Բենալյոն հետ մղեց ֆրանսիացիների ևս մի քանի վտանգավոր հարվածներ: Խաղավերջում շվեյցարացիները կարողացան երկու գոլ խփել: Տուգանայինից կատարած հարվածով  առանձնացան Բլերիմ Ձեմայլին և Գրանիտ Ջական` 5-2:

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 6 միավոր: Շվեյցարիան 3 միավորով երկրորդն է:

ԱԱ 2014․ Խումբ E. Արդյունքներ / Աղյուսակ

ԷԿՎԱԴՈՐ – ՖՐԱՆՍԻԱ 26.06 00:00  
ՀՈՆԴՈՒՐԱՍ – ՇՎԵՅՑԱՐԻԱ 26.06 00:00  
ՀՈՆԴՈՒՐԱՍ – ԷԿՎԱԴՈՐ 1-2 (1-1) MC
1-0՝ Կոստլի 31՛, 1-1՝ Վալենսիա 34՛, 1-2՝ Վալենսիա 65՛
ՇՎԵՅՑԱՐԻԱ – ՖՐԱՆՍԻԱ 2-5 (0-3) MC
0-1՝ Ժիրու 17՛, 0-2՝ Մատուիդի 18՛, 0-3՝ Վալբուենա 40՛, 0-4՝ Բենզեմա 67՛, 0-5՝ Սիսոկո 73՛, 1-5՝ Ջեմաիլի 81՛, 2-5՝ Ջակա 87՛
ՖՐԱՆՍԻԱ – ՀՈՆԴՈՒՐԱՍ 3-0 (1-0) MC
1-0՝ Բենզեմա 45՛ (11մ), 2-0՝ Վալյադարես 48՛ (ինք), 3-0՝ Բենզեմա 72՛
ՇՎԵՅՑԱՐԻԱ – ԷԿՎԱԴՈՐ 2-1 (0-1) MC
0-1՝ Վալենսիա 22՛, 1-1՝ Մեհմեդի 48՛, 2-1՝ Սեֆերովիչ 90՛

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՖՐԱՆՍԻԱ 2 2 0 0 8 2 6
2 ԷԿՎԱԴՈՐ 2 1 0 1 3 3 3
3 ՇՎԵՅՑԱՐԻԱ 2 1 0 1 4 6 3
4 ՀՈՆԴՈՒՐԱՍ 2 0 0 2 1 5 0

Նախորդ հոդվածը‘Տուրչինովը հայտարարել է ուկրաինա-ռուսաստանյան սահմանը «ծածկելու» գործողության ավարտի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի’