‘Ֆրանսիացի պատգամավորը Արցախում խոստացել է Սաֆարովի հարցը բարձրացնել ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում’

1030

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամություն խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան օրերս Արցախ կատարած այցի ընթացքում անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու փաստին:

 «Ուժգնորեն դատապարտում եմ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելը եւ ամբողջովին կիսում եւ հասկանում եմ Հայաստանի  իշխանությունների հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Էլ ավելի ատելի է այս ամբողջը իրադարձության մեջ նախագահ Ալիեւի վարքը: Սա իհարկե կարելի է միայն որակել որպես իսկական սադրանք ամբողջ ժողովրդավարական աշխարհի նկատմամբ: Ես ցանկանում եմ, որ հակազդեցությունները այս որոշմանը բազմաթիվ լինեն: Ադրբեջանը սրանով իսկ ցույց է տալիս իր իսկական դեմքը: Ինքս միեւնույն ժամանակ հանդիսանում եմ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, պատգամավոր, եւ ես նախաձեռնություն եմ վերցրել, որ այս հարցը գրանցվի հոկտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում»,- Ստեփանակերտի «Ապառաժ» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսուա Ռոշբլուան:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Կիպրոսի հյուսիսում նավթ է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘«9 արտիստ + 20 տարի = 55 արտիստ» ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում ‘