‘Ֆրանսուհիները բողոքում են ընդդեմ սեռական ոտնձգությունների’

2260

Ֆրանսիայում սկանդալ է հասունանում, որը կարող է ստվերել Դոնալդ Թրամփի՝ սեքսիստական արտահայտություններով հայտնի տեսագրությունները:

Մի քանի օր առաջ ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հաղորդավարներից մեկը հանդիսատեսների աչքի առաջ համբուրել է ծրագրին մասնակցող պարուհու կուրծքը:

Հաղորդավարի այդ պահվածքը զայրույթի ալիք է բարձրացրել համացանցում: Ավելի քան 250 հեռուստադիտողներ, այդ թվում՝ կանանց իրավունքների հարցերով նախարար Լորան Ռոսինյոլը, դիմել են իրավասու մարմիններին՝ պահանջելով հաղորդավարին քրեական պատասխանատվության ենթարկել:

Le Monde թերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ քաղաքական ասպարեզում աշխատող կանայք սեքսիզմի տարբեր դրսևորումների են առնչվում գրեթե ամեն օր: Մի կին պատմել է, որ ոմն պատգամավորի հետ հանդիպման ժամանակ վերջինս նրան է նայել ու ասել. «Գիտե՞ք, ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ քնել արաբուհու հետ», ինչին ինքը պատասխանել է. «Գիտե՞ք, ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ ապտակել պատգամավորի»:

Անցյալ տարի ֆրանսիացի 40 լրագորղուհիներ բաց նամակ են հրապարակել, որում բացահայտ նկարագրում են ֆրանսիացի քաղաքական գործիչների անպարկեշտ պահվածքը:

Փոխանցում է BBC-ն:՝ 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Երկու առաջարկ ՀՀ նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար’