’10 տարով ԱՄՆ վիզաների տրամադրումը սկսվում է այսօրվանից’

1563

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:

Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը: B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար:

F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվի բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ: Վիզայի համար կատարվող վճարումների չափը մնում է անփոփոխ:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Վերջին վայրկյանին խփած 10 լավագույն գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Чемпиoнат.com. «Յուրա Մովսիսյանի հարվածի ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին կարիք չկա պատմելու» ‘