’11 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցներին հնարավոր է՝ վճարեն 3 ամսվա աշխատավարձը’

695

Նախագահականի դիմաց հավաքված «Նաիրիտի» մոտ 400 աշխատակից այսօր պահանջում էին իրենց չստացած 11 ամսվա աշխատավարձը:Բանն այն է, որ աշխատակիցները վերջին աշխատավարձն ստացել են 2012-ի սեպտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համար:

Հավաքված բազմաթիվ աշխատակիցներից 3 պատվիրակների՝ արհմիության նախագահի ու ևս երկու հոգու, հաջողվեց հանդիպել նախագահականի ներկայացուցչին:

Պատվիրակներին ուղեկցեցին նախագահական, որտեղ վերջիններիս խոստացան, որ շուտով 3 ամսվա աշխատավարձը, հնարավոր է, վճարեն: Խոստացան նաև, որ մինչև դեկտեմբերի 20-ը կլուծվի վերագործարկման հարցը ու հավաստիացրին, որ «Նաիրիտը» չի փակվի: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘«Միսս մոլորակ» մրցույթում հաղթելն արժե 4 մլն դոլար’