’11 մետրանոցի անսովոր իրացում եւ մրցավարի անսովոր որոշում. Տեսանյութ’

1402

Վենեսուելայի «Դեպորտիվո Անսոատեգի» կիսապաշտպան Լուիշ Բոա-Մորտեն այդ երկրի առաջնության հերթական տուրում բավական անսովոր կերպով է իրացրել 11 մետրանոց հարվածը եւ գրավել մրցակցի դարպասը:

Թեպետ իրացման ձեւը անսովոր է, սակայն շատ ավելի արտառոց է այն, որ մրցավարն այդ գոլը հաշվել է: Ընդամենը երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նույն ոճով իրացրեց 11 մետրանոց հարվածը «Միլանի» դարպասին, որը մրցավարը ոչ միայն չհաշվեց, այլ նաեւ դեղին քարտ ցույց տվեց արգենտինացուն:

Նախորդ հոդվածը‘Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. 2011 թ. Աշոտ Սուքիասյանի հետ մի քանի օրով այցելել ենք Կիպրոս’
Հաջորդ հոդվածը‘Կովալենկո. ՄՊՀ-ի մասնաճյուղը Երևանում կարող է դառնալ խոշոր ուսումնական կենտրոն’