’12 կետերն արտացոլում են լայն հնչեղություն ստացած, աղմկահարույց խնդիրները’

1602

Իրավաբան Արթուր Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է.

«Մի հատ ասեմ էլի՝ քառյակի 12 կետանոց պահանջները գրեթե ամբողջությամբ արտացոլում են՝ 
1. հանրային կյանքում լայն հնչեղություն ստացած հարցերը (կարմիր գծեր ու արագաչափեր, տրանսպորտի գին և այլն), 
2. հանրային լայն ներգրավում ունեցող տնտեսական բնույթի հարցերը (պարտադիր կուտակային, շրջանառության հարկ, գյուղական վարկային արտոնություններ, ոռոգման ու գյուղմթերքի արտադրության սուբսիդավորում), 
3. աղմկահարույց կոռուպցիոն գործարքները (Նաիրիտ, Որոտանի հիդրոկասկադ), 
4. արտաքին քաղաքական գերխնդիրները (Ղարաբաղի հարցը՝ Մաքսային միության համատեքստում ու շատ չոր ձևով դրված, որից «արևմտամետները» պետք է  շատ գոհ լինեին), 
5. ընտրական համակարգի առանցքային հիմնահարցերը (100 տոկոս համամասնական ու ստորագրված մատյանների հրապարակում): 
Պետք էր նաև բնական պաշարների վայրենի շահագործման ու դրանից ստացվող եկամտի արդարացի բաշխման հարցերը շոշափել, որը ես համարում եմ իմ անձնական թերացումը:

Ինչ վերաբերում է՝ թե «քաղ. Հասարակության» վերջերս ներկայացրած թղթին քաղաքական ընդդիմությունը բանի տեղ չի դրել… էդ շատ նորմալ է, քանի որ դուք էլ իրանց բանի տեղ չեք դնում: Նորմալ չի, երբ մարդուն բանի տեղ չդնելով` իրան ինչ-որ պահանջներ ես ներկայացնում:

Էս փոսթը նրա համար չեմ գրում, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ կամ համոզեմ: Ուղղակի արձանագրում եմ «քաղ. Հասարակության» հերթական խաչակրաց արշավանքի անհեթեթությունը՝ ևս մեկ անգամ ֆիքսելով՝ անընդհատ ընդդիմության հետևից կեղտ թափելը՝ առանց քո ուզած ընդդիմությունը ձևավորելու, նմանվում է էն գործին, որի մասին չեմ ուզում ստեղ ասել…»:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարության մեկ «պադավատ»-ն օրական 14 հազ․ դրամի բենզին է պահանջում. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Կրասնոդար օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել’