15 տարի առաջ Մոսկվայում սպանվեց Աննա Պոլիտկովսկայան

405

2006 թ․ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում սպանվեց ժամանակակից Ռուսաստանի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Աննա Պոլիտկովսկայան։

Սպանությունից ութ տարի անց՝ 2014 թ․, դատարանը բանտ ուղարկեց հանցագործության կատարողներին ու կազմակերպիչներին։ Սակայն սպանության պատվիրատուի որոնումներն այդպես էլ տեղից չշարժվեցին։ Ահա այս տեսքով է հետաքննությունը մոտենում հանցագործության 15-ամյակին, որի ընթացքում սպառվում է պատվիրված սպանություն կազմակերպելու համար նախատեսված պատասխանատվությունը։

Պոլիտկովսկայան մեկ թեմայի հեղինակ չէր, սակայն ռուսաստանյան լրագրության ասպարեզում նրա ամենածանրակշիռ ավանդը  հրապարակումներն էին չեչենական երկրորդ պատերազմի և դրան հաջորդած՝ Կրեմլի գործադրած ջանքերի մասին՝ Չեչնիայում իշխանությունը համախբելու պրոմոսկովյան ուժերի կառավարման տակ։

Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպել և իրականացրել են Չեչնիայի քաղաքացիներ, որոնք, ինչպես պարզել է դատարանը, գործել են պարգևի դիմաց, որը նրանց է փոխանցել Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության մի փոխգնդապետ։

Փխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ․ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդները կարող են հանդիպել մինչև տարեվերջ