ԱԱ․ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները

390

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի գերմանացի Ֆաբիան Բեռնարդ Շմիտի հետ։

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ամերկացի Դելթոն Ջեյմս Ռոբերտսը։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլում նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեի հետ գոտեմարտով։

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի եւ կոլումբացի Կուերո Մունյոսի դիմակայության հաղթողը։

82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը որակավորման փուլում կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Բուրհան Ակբուդակի հետ։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում կմրցի լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսի հետ։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձյալ որակավորման փուլում մրցագորգ դուրս կգա ճապոնացի Արատա Սոնոդայի դեմ։

Հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն 55 կգ, 72 կգ, 77 կգ  եւ 82 կգ քաշայինները, հոկտեմբերի 8-ին՝ 60 կգ, 97 կգ, 130 կգ քաշայինները, հոկտեմբերի 9-ին՝ 63 կգ, 67 կգ, 87 կգ քաշայինները։

Նախորդ հոդվածըՊուտինը 69 տարեկան է
Հաջորդ հոդվածը15 տարի առաջ Մոսկվայում սպանվեց Աննա Պոլիտկովսկայան