’20-ական մլն դրամ՝ հաղթանակած շախմատիստներին ‘

985

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  որոշում ընդունեց Ստամբուլում 2012թ. կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու մասին։

Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։

 

Նախորդ հոդվածը‘Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը զիջել է Ղրղզստանի պարտքը ‘