‘2013-ին Չինաստանն ու Ռուսաստանը Angry Birds զվարճանքի գոտի կունենան ‘

752

Չինաստանում կբացվի Angry Birds հանրահայտ խաղին նվիրված զվարճանքի գոտի: Խաղի մշակումը իրականացրած Rovio Entertainment ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ զբոսայգին այցելուներ կընդունի արդեն 2013 թ. փետրվարին, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Նման զբոսայգիներ գործում են Ֆինլանդիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ գալիք տարի Ռուսաստանը նույնպես պատրաստվում է Angry Birds-ին նվիրված զվարճանքի գոտի կառուցել:

2009 թ. դեկտեմբերի 11-ին թողարկված Angry Birds-ը աշխարհի ամենահայտնի բջջային հավելվածներից է: Խաղի ներբեռնման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում, Չինաստանն այս հարցում զբաղեցնում է 2-րդ տեղը (190 մլն բեռնում):

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 18 միլիոն եվրո’