‘2013 թվականին Հայաստանում արձանագրվել է շարժական ինտերնետի առավել ակտիվ ներթափանցում ԱՊՀ երկրների շրջանում’

783

2013 թվականին Հայաստանում արձանագրվել է շարժական ինտերնետի առավել ակտիվ ներթափանցում ԱՊՀ երկրներում: Այդ մասին հաղորդում է Liberator.ru-ն` վկայակոչելով J’son & Partners Consultingս ընկերության հետազոտությունը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանում շարժական ինտերնետի ներթափանցունը կազմել է 68%,  Ղազախստանում՝ 67%,  Ռուսաստանում՝ 63%: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են  Ղըրղզստանում (35%), Ուզբեկստանում (33%) և Տաջիկստանում (21%):  Փորձագետների կարծիքով, դրա պատճառը շարժական թրաֆիկի բարձր գներն են և սմարթֆոնների վաճառքի ցածր մակարդակը:

Ավելացնենք, որ բջջային կապի օպերատորների տվյալներով, Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմում է 3 318 931, ընդ որում բջջային կապի ներթափանցման մակարդակը երկրում կազմում է 120  տոկոս: Բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողների թիվը նույնպես աճում է: Այսպես, VivaCell-MTS ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 2014 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 9366-ով և կազմել 1 003 011,  «ԱրմենՏելի» բաժանորդների շրջանում այդ ցուցանիշն ավելացել է 3581-ով և կազմել 299 862, «Orange Armenia»-ի բաժանորդների շրջանում` ավելացել է 11484-ով և կազմել 266 050:

Նախորդ հոդվածը‘Facebook-ի աշխատանքները խափանվել են’
Հաջորդ հոդվածը’65 ՀՀԿ-ական + Խաչիկ Քոքոբելյան = քվորում’