’65 ՀՀԿ-ական + Խաչիկ Քոքոբելյան = քվորում’

2864

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քվորումի բացակայության պատճառով այսօր Ազգային ժողովում տապալվեց արտահերթ նիստը: Դահլիճում ներկա էր ընդամենը 63 պատգամավոր, որոնցից 62-ը՝ հանրապետական:

Մոտ մեկ ժամ հետո ՀՀԿ-ականներին հաջողվեց բերման ենթարկել ևս 3 պատգամավորի, և ԱԺ նիստը մեկնարկեց:

Նշենք, որ քվորումի ապահովման հարցում ՀՀԿ 65 պատգամավորներին իր անգնահատելի ծառայությունը մատուցեց «անկախ» պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինիս շնորհիվ  մեկնարկած նիստին, սակայն, ոչ իշխանական խմբակցությունները կրկին չեն մասնակցում. նրանք հավաքվել էին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի սենյակում։

Այնտեղից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դուրս է եկել գրանցված պատգամավորների ցանկը ձեռքին։ Նա լրագրողներին ասել է, որ առնվազն 4 հոգի նոր են գրանցվել։

–Սկզբից գրանցվեց 63 հոգի, որոնցից մեկը մեր սեկտորում նստածներից էր,–ասել է նա։

Հարցին՝ այսինքն՝ ընդդիմությունի՞ց էր, Ա. Վարդանյանը պատասխանել է.

–Մի քիչ պայմանական է ընդդիմություն ասելը։ Դուք ինքներդ հետո նայեք, թե ով էր։

«Ալեքսանդր Արզումայնա՞նն էր»,- հետաքրքրվել են լրագորղենրը։ Ա. Վարդանյանն էլ արձագանքել է. «Չէ՛, նրա կողքինը»։

Նախորդ հոդվածը‘2013 թվականին Հայաստանում արձանագրվել է շարժական ինտերնետի առավել ակտիվ ներթափանցում ԱՊՀ երկրների շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Վ. Հովհաննիսյան. Հայաստանում իրականությունն արդեն փոխվել է ու շարունակելու է փոխվել’