‘2013-ի 7 ամիսներին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվն ավելացել է’

747

2013թ. յոթ ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը 220-ն են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207 դեպքերի համեմատությամբ ավելացում է նկատվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նելլի Դուրյանն ընդգծեց, որ նվազել է դրանց մասնակցած անչափահասների թիվը: Հաղորդում է Tert.am-ը:

«Անձերը նախորդ տարի եղել են 184, այս տարի՝ 180: Գերակշիռ մասը մանր գողություններն են, իսկ ծանր հանցագործությունները նվազել է: Չունենք նաև կրկնահանցագործություն կատարած անչափահասներ»,- ասաց նա:

Նելլի Դուրյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Երևանում շուրջ 1000 անչափահաս երեխա հաճախում է գործող 13 վերականգնողական համայնքային կենտրոններ:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Դատարանում եւ դատարանից դուրս. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացի պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ իսլամը երկիր է’