‘2014-ին Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո ճիշտ կլիներ ԱՊՊԱ կանչել. «ՉԻ»’

1552

«Չորրորդ իշխանություն»-ը լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ հայտարարել է, թե 2014 թվականը Հայաստանի արտաքին հարաբերություններում մեծ առաջընթացի տարի էր:

«ՉԻ». Առաջին հայացքից կարող է թվալ, թե Թևան Պողոսյանը լավ չի հասկանում «մեծ առաջընթաց» բառակապակցության իմաստը, որովհետև եթե Էդվարդ Նալբանդյանի թշերը հրապարակավ չեն քաշքշել, իսկ Սերժ Սարգսյանն իր հայտնի «գիշերային որոշումը» կայացրել է առանց մարմնական վնասվածքների, դա դեռ չի նշանակում, թե մեծ առաջընթաց է արձանագրվել: Իսկ ընդհանրապես՝ 2014-ին արտաքին հարաբերությունների ոլորտում  Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո ճիշտ կլիներ ոչ թե գնահատականներ տալ, այլ ԱՊՊԱ կանչել:

Բայց Թևան Պողոսյանը, ինչ խոսք, հասկանում է այս ամենը: Պարզապես նա ցանկանում է, որ  2015 թվականն էլ անձամբ իր համար լինի «մեծ առաջընթացի տարի»: Ամենայն հավանականությամբ՝ նա հավաստի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ շուտով Հայաստանը մի քանի նոր դեսպանատներ է բացելու, և որոշել է ետ չմնալ հին ընկերներից:

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի հետևողական թուլացման տարի’