‘«2014-ի հայրենական պատերազմը»’

1173

Կիրակի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել ռազմական շքերթ՝ Ուկրաինայի անկախության 23-ամյակի կապակցությամբ:

 Շքերթին մասնակցել են գրեթե մեկուկես հազար զինվորականներ ու կուրսանտներ, ինչպես նաև՝ ռազմական տեխնիկա:

Ելույթ ունենալով Մայդանում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, թե ռազմական տեխնիկան շքերթից հետո ուղիղ մեկնելու է Ուկրաինայի արևելք՝ հակաահաբեկչական գործողությունների գոտի: Խոսելով երկրի արևելքում առկա հակամարտության մասին՝ Պոռոշենկոն ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ ագրեսիան դուրս է եկել երկկողմ հարաբերությունների շրջանակներից, այդ պատերազմը խարխլում է աշխարհի կարգը»:

«Այն, հնարավոր է, այդպես էլ կմտնի պատմություն՝ որպես 2014 թ. հայրենական պատերազմ: Պատերազմ՝ ընդդեմ արտաքին ագրեսիայի, հանուն Ուկրաինայի, հանուն մեր երկրի ազատության, հանուն ժողովրդի, հանուն անկախության»,- ասել է Պոռոշենկոն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նախագահները քննարկել են ՄՄ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով Մինսկում անցկացվելիք հանդիպման հետ կապված հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը կասկածում է Պուտինի և Պոռոշենկոյի հանդիպման հաջողությանը’