‘2014-ի հունվարին Հայաստանում 0.3% աճել են ծառայությունների սակագները. ԱՎԾ’

832

Հայաստանում ծառայությունների սակագները 2014 թ աճել են 0.3% — ով, իսկ տարեկան աճը կազմել է 9.1 %: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ծառայությունների սակագների հունվարի աճը հիմնականում պայմանավորված է եղել հանգստի կազմակերպման ոլորտի` 9.7%, բժշկական ծառայությունների`2.3 %, կենցաղային ծառայությունների`0.5 % թանկացումներով, միևնույն ժամանակ ծառայությւոնների սակագները նվազել են մշակույթի և տրանսպորտի ոլորտներում, համապատասխանաբար կազմելով 11.6 % և 2,5 %:

Ըստ վիճակագրական տվյալների, տրանսպորտի ոլորտում սակագների անկումը հաշվետու ամսում ( 2,5 %) պայմանավորված է եղել օդային տրանսպորտի սակագների 5% նվազումով: Հունվարին անփոփոխ են մնացել բնակարանային և կոմունալ ծառայությունների, կապի, կրթության, հանրային սննդի, ինչպես նաև իրավաբանական և բանկային ծառայությունների սակագները:

Հանրապետության հետազոտվող քաղաքներից 4-ում ծառայությունների սակագները հունվարին աճել են 0.2-1.2 %, իսկ մյուս 7-ում նվազել են 0.4-0.1 %: Երևանում ծառայությունների սակագներն աճել են 0.4%:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2,8% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 5.5 %):

Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տվյալներն են, որոնք հնարավոր է՝ չհամընկնեն իրական թվերի հետ: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանուհուն բանտ են ուղարկել՝ ինքն իրեն «տրոլինգ» անելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.21 դրամ/դոլար’