‘Բրիտանուհուն բանտ են ուղարկել՝ ինքն իրեն «տրոլինգ» անելու համար ‘

1048

Մեծ Բրիտանիայի բնակչուհուն, որը Facebook սոցիալական ցանցում վիրավորական հաղորդագրություններ է ուղարկել ինքն իրեն, դատապարտել են 20 ամսվա ազատազրկման, հաղորդում է The Independent թերթը: Ինչպես պարզել է դատարանը, 24-ամյա Միշել Չեփմանը Facebook-ում մի քանի կեղծ ակաունտ է ստեղծել՝ օգտագործելով  հոր և խորթ  մոր անունները, և սկսել է խորթ մոր անունից «խիստ անհաճո, սեռական բնույթի» հաղորդագրություններ ուղարկել ինքն իրեն: Երբ այդ հաղորդագրությունները բավական կուտակվել են, աղջիկը դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները միանգամայն լուրջ են ընդունել Չեփմանի հայտարարությունը՝ ծնողների կողմից «տրոլինգի» ենթարկվելու վերաբերյալ, և աղջկա ծնողներին ձերբակալել են, ապա նախազգուշացում արել: Խաբեությունը հաջողվել է բացահայտել ծնողների անունից վարվող ակաունտների ստուգումից հետո (պարզվել է, որ երկուսն էլ գրանցված են Միշել Չեփմանի համակարգչից): Գործը վերանայող դատավորի կարծիքով՝ աղջկա գործողությունները լուրջ հոգեբանական վնաս են հասցրել նրա ծնողներին: Մինչդեռ նրա փաստաբանը սխալ է համարում դատարանի որոշումը՝ պնդելով, որ աղջիկը հոգեկան խանգարում ունի, և նրա արարքն ընդամենը «օգնության ճիչ է», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցել է «Սիրտ ունես, կյանք փրկիր» ակցիային’
Հաջորդ հոդվածը‘2014-ի հունվարին Հայաստանում 0.3% աճել են ծառայությունների սակագները. ԱՎԾ’