‘2016 թվականին մտավորականները կպահանջեն կանխել Փակ շուկայի ապամոնտաժումը. Մամուլ’

888

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Մի քանի օր առաջ 350 մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ հորդորելով կանխել Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատումը, որը սկսվել է դեռևս երկու տարի առաջ:

«ՉԻ» — Սա, իհարկե, շատ կարևոր նախաձեռնություն է: Եվ թող որևէ մեկը տարօրինակ չհամարի, որ 350 մտավորականներ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկու տարի ուշացումով: Մեծ գործերը հապճեպ չեն արվում: Այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, արդեն 2016 թվականի աշնանը նույն մտավորականները բաց նամակով իշխանություններից կպահանջեն կանխել Փակ շուկայի ապամոնտաժումը, իսկ 2019-ին հերթը կհասնի Հանրապետության հրապարակի «վերակառուցման» դեմ բողոքին: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի տակ ավտոկայանատեղի կառուցելուն (ինչի արդյունքում, ճարտարապետների տեղեկություններով, օպերայի շենքն արդեն ճաքեր է տալիս), ապա մտավորականների ստորագրահավաքն արդեն գրեթե ավարտական փուլում է: Մի քանի ամսից նամակը երևի տեղ կհասնի:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո առաջարկել Մխիթարյանի համար. Bild’
Հաջորդ հոդվածը‘Երգեր և սպիտակ աղավնիներ՝ Նելսոն Մանդելայի համար’