‘Երգեր և սպիտակ աղավնիներ՝ Նելսոն Մանդելայի համար’

886

Պրետորիայում, այն հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում է Նելսոն Մանդելան, մարդիկ շուրջօրյա հերթապահում են: Նրանք արտասվում են, երգում, աղոթում: Մադիբայի (ինչպես քնքշորեն անվանում են իրենց նախկին նախագահին հարավաֆրիկացիները) առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր լինել, և հույսերը կամաց-կամաց մարում են: Երեկ Մանդելային է այցելել Քեյփթաունի արքեպիսկոպոսը: Երկրի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկացել է առաջիկա հանգստյան օրերին այցելել Մանդելային՝ ՀԱՀ կատարելիք իր այցի ընթացքում: Սակայն Մանդելան անգիտակից վիճակում է, և Սպիտակ տան ղեկավարը կայցելի Ռոբեն կղզու նախկին բանտը, որտեղ ապարտեիդի դեմ պայքարող լեգենդար մարտիկն անցկացրել է իր 27-ամյա կալանքի 18 տարիները:

 Հարավաֆրիկացիները հասկանում են, որ շուտով հրաժեշտ են տալու իրենց հերոսին, և շտապում են շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘2016 թվականին մտավորականները կպահանջեն կանխել Փակ շուկայի ապամոնտաժումը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա-Ուրուգվայ խաղից առաջ 100 հազ. մարդ փողոց դուրս կգա’