‘2018 թ. Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան. Տեխնիկապես ‘

869

2018 թվականին Հայաստանը տեխնիկական հնարավորություն կստեղծի Վրաստանի տարածքով տարանցմամբ Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման համար, այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքով, նման հնարավորություն կստեղծվի Հայաստանի և Վրաստանի էլեկտրատեխնիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման շնորհիվ: Ներկայումս այդ նպատակով կառուցվում է 250 ՄՎտ հզորությամբ 400 կիլովոլտ լարումով նոր էլեկտրահաղորդման գիծ, ասել է Իսայանը: Նոր էլեկտրահաղորդման գիծը թույլ կտա համաժամանակացնել Հայաստանի և Ռուսաստանի էլեկտրատեխնիկական համակարգը և էլեկտրաէներգիա մատակարարել էլեկտրաէներգիայի պակաս զգացող Ռուսաստանի հարավային շրջաններ, ասել է Իսայանը:

Նա նշել է, որ տարեկան Հայաստանն արտադրում է շուրջ 6 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նրա խոսքով, հանրապետությունը կարող է արտադրել 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա և ավելցուկն արտահանել:  Հիշեցնենք, որ 2013 թ. ՀՀ խորհրդարանը վավերացրել է գերմանական KfW բանկի հետ 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը`ուղղված Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման նոր գծի կառուցմանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.01 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Խաչատրյան. «Հայֆիլմի» վաճառքը հանցագործություն էր’