’21-րդ դարի Եվրոպայի միապետները (ֆոտոշարք)’

3354

Ֆոտոշարք

Այսօր՝ հունիսի 19-ին,  գահ է բարձրացել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը: Հունիսի 2-ին նրա հայրը՝ Խուան Կառլոս թագավորը, հայտարարել էր գահից հրաժարվելու իր որոշումը՝ հօգուտ թագաժառանգ որդու:

Միապետի հայտարարությունը Իսպանիայում բանավեճերի նոր ալիք է բարձրացրել՝ երկրի պետական կառուցվածքը պահպանելու նպատակահարմարության շուրջ: Մի քանի հազար իսպանացիներ դուրս էին եկել Մադրիդի կենտրոնական Պուերտա- դել- Սոլ հրապարակ՝ պահանջելով հանրաքվե անցկացնել երկրում հանրապետական կառավարման կառուցվածք մտցնելու մասին: Չնայած դրան՝ Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը և թագավորության ամենամեծ քաղաքական կուսակցությունները հանդես են եկել ի պաշտպանություն « թագաժառանգին երկրի ղեկավարի լիազորությունների խաղաղ և սահմանադրական փոխանցման»:

Ընդհանուր առմամբ՝ ներկայում եվրոպական 12 պետություններում միապետական  կառավարման այս կամ այն տեսակն է հաստատված:

-Անդորրայի իշխանություն, իշխանակիցներ Նիկոլա Սարկոզի և Ժոան Էնրիկ Վիվես-ի-Սիսիլիա, 2010 թ.

— Բելգիայի թագավորություն, թագուհի Մատիլդա և Ֆիլիպ արքա, 2013 թ.

— Վատիկանի աստվածապետական միապետություն, Հռոմի պապ Ֆրանցիսկոս, 2013 թ.

-Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II, 2014 թ.

-Դանիայի թագավորություն,  արքայազն Խենրիկ Դանիացի և թագուհի Մարգարետե II, 2007 թ.

-Իսպանիայի թագավորություն, թագավոր Ֆելիպե VI և նրա հայրը՝ Խուան Կառլոս I-ը, 2014 թ.

-Լիխտենշտեյնի իշխանություն, իշխան Հանս Ադամ II, իշխանուհի Մարիա և ժառանգական իշխան Ալոիզ, 2004 թ.

-Լյուքսեմբուրգի դքսություն, մեծն դքսուհի Մարիա-Թերեզա և մեծն դուքս Անրի, 2012 թ.

-Մոնակոյի իշխանություն, իշխան Ալբեր II, 2012 թ.

-Նիդեռլանդների թագավորություն, թագավոր Վիլլեմ-Ալեքսանդեր և թագուհի Մաքսիմա, 2013 թ.

-Նորվեգիայի թագավոր Հարալդ V, արքայադուստր Մարթա Լուիզա, 2012 թ.

-Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավ և թագուհի Սիլվիա, 2013 թ.:

Նախորդ հոդվածը‘Օբաման կարող է Բաղդադին օգնել նաև առանց Կոնգրեսի հավանությունն ստանալու’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը` նախարարին. ՍԴ-ի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար ‘