’21-րդ դարի հայ ուսանողները սովորում են Խորհրդային Միության մեթոդներով’

1784

«Այսօր Հայաստանում բուհական կրթությունը օրհասական վիճակում է: 21-րդ դարում ժողովրդավարության և առաջադիմության ձգտող երկրի երիտասարդները սովորում են Խորհրդային Միության մեթոդներով և սկզբունքներով: Նման կրթական համակարգը կարելի է  քննադատել ու քննադատել: Թվում է, թե հոգ չէ, պարտաճանաչ ուսանողը ցանկացած իրավիճակում էլ կկարողանա անհրաժեշտ գիտելիքներ ստանալ: Բայց այն համատարած անտարբերությունն ու գորշությունը, որն այսօր ունենք համալսարաններում, վաղը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի: Պարզապես ծիծաղելի է խոսել այն թվերի մասին, որն այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, որոշել է հատկացնել կրթական ոլորտին»,- ասում է ՀՀՇ երիտասարդական կազմակերպության գործադիր խորհրդի անդամ Եվա Թովմասյանը:

«Իմ համալսարանում երբեք չեմ զգացել ուսխորհուրդների գործունեության անհրաժեշտությունը: Ուսխորհրդի անդամ ուսանողի գործունեության մեջ միշտ մի փուլ է գալիս, երբ առաջարկում են  կամ լինել ՀՀԿ-ի անդամ, կամ էլ՝ շարունակել մնալ կատարածուի դերում: Ուսխորհուրդների ստեղծման հիմնական նպատակն է եղել պաշտպանել ուսանողների իրավունքները, ապահովել նրանց քաղաքացիական կրթությունը, ոչ թե նրանց քաղաքական կապիտալի վերածելը»:

iLur.am-ի հետ զրույցի վերջում Եվա Թովմասյանը կոչ արեց ուսանողներին ոչնչի առաջ չկանգնել գիտելիք փնտրելու ճանապարհին: Միշտ լինել աչալուրջ, պահանջատեր և տարբերվող:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են համակարգել գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Անդալուսյան դերբի, Յուվենտուս — Լացիո և այլ հետաքրքիր երեք հանդիպումներ’