‘210 գրող հավակնում է Նոբելյան մրցանակի. Երկրար ցանկը պատրաստ է ‘

1299

Հաստատվել է գրականության ասպարեզում 2014 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածուների երկար ցանկը, որը բաղկացած է 210 անունից: Այդ մասին իր պաշտոնական բլոգում գրել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը:

Ցանկը հաստատվել է փետրվարի 13-ին: «Մենք ստացել եբք 271 առաջարկ, արդյունքում ցանկցում են հայտնվել 210 անուններ: Նրանցից ոմանք ներկայացվել են ոչ առաջին անգամ, ինչը սովորաբար լինում է»,- գրել է Էնգլունդը:

Քարտուղարի խոսքով, ցանկում 36 նոր անուն կա: Երկար ցանկի վրա աշխատանքի ավարտը կազդարարի 2014 թվականի դափնեկրի ընտրությունը: Ապրիլ ամսին ցանկը կկրճատվի, եւ այնտեղ կմնան 15-20 անուններ, ապա ցանկում կմնան 5 թեկնածուներ, որոնցից էլ հոկտեմբերին՝ ակադեմիայի անդամները կընտրեն մեկ հոգու, ով էլ պաշտոնապես կհրավիրվի Ստոկհոլմ: Հաղորդում է РИА “Новости”-ն:

Հիշեցնենք, որ 2013-ին մրցանակը ստացել է կանադացի գրող Էլիս Մունրոն

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-Հայաստան հանդիպումը՝ մարտի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Հրաչ Մարտիրոսյան. Գիտության բերկրանքը’