3 արցախցի հայտնվել է ադրբեջանական կրակոցների թիրախում, տուժածներ չկան. Արցախի ՆԳՆ

280

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։

Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:

Արցախի ՆԳՆ

Նախորդ հոդվածըՎախճանվել է իրավապաշտպան և լրագրող Սերգեյ Գրիգորյանցը՝ «Гласность» ամսագրի հիմնադիրը
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ռեալն» ու «Նապոլին» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)