Վախճանվել է իրավապաշտպան և լրագրող Սերգեյ Գրիգորյանցը՝ «Гласность» ամսագրի հիմնադիրը

346

82 տարեկանում վախճանվել է ռուսաստանցի իրավապաշտպան և լրագրող Սերգեյ Գրիգորյանցը։

Գրիգորյանցը 1970-ական և 1980-ական թթ․ դատապարտվել է ազատազրկման արգելված գրականություն տարածելու և «հակախորհրդային քարոզչության» համար, իսկ վերակառուցման շրջանում հիմնել է «Гласность»  ամսագիրը՝ այն ժամանակ առաջին անկախ պարբերականներից մեկը։

«Гласность»-ը ամեն ամիս թողարկում էր մոտավորապես 300 էջ՝ տարբեր թեմաների նվիրված տեղեկատվական և վերլուծական հոդվածներով, որոնցում ազատ կերպով քննադատվում էր երկրի տնտեսական և քաղաքական կարգը, գրում էին կրոնի, էկոլոգիայի, մարդու իրավունքների խախտումների մասին։

Լրագիրը հրապարակվում էր մոտավորապես 100 օրինակով, դրանք ընթերցվում էին ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և արտասահմանում, հազարավոր ընթերցողների ձեռքից ձեռք էին անցնում։

Չնայած ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի քաղաքականությանը՝ պաշտոնական իշխանությունը չէր ողջունում անվերահսկելի լրագրության ի հայտ գալը։ 1987 թ․ վերջին խմբագրության աշխատակիցներից ոմանք ենթարկվել են հատուկ ծառայությունների հետապնդմանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո Գրիգորյանցը քննադատում էր ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությունը, նաև հանդես էր եկել Չեչնիայում հանցագործությունների վերաբերյալ միջազգային տրիբունալ ստեղծելու առաջարկով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիրիայի նախագահը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին
Հաջորդ հոդվածը3 արցախցի հայտնվել է ադրբեջանական կրակոցների թիրախում, տուժածներ չկան. Արցախի ՆԳՆ