‘3 զոհ բանակում` դիվերսիայի եւ «չպարզված հանգամանքի» արդյունքում’

2173

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ` դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով` հետ էր մղվել:

ԼՂՀ ՊՆ-ն փոխանցում է նաեւ, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի դատավարությունը` ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ դիմելու համար հավաքվել է 19 ստորագրություն. դեռ ժամանակ կա’