’39 000 երեխա սեպտեմբերի 2-ին կգնա առաջին դասարան’

891

Հայաստանի դպրոցներում ավարտվում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները. առաջին զանգը կհնչի 39 հազար երեխայի համար: Այդ մասին ասյօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի և Չեխովի անվան դպրցներում առաջին դասարանցիների քանակը նախատեսվածից շատ է: Ըստ Նարինե Հովհաննիսյանի, Հայաստանում կան մի քանի նոր դպրոցներ, որտեղ առաջին դասարաններ ընդհանրապես չկան:

Վարչության պետը հայտնեց նաև, որ նախարարությունում տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկվել են բոլոր խնդիրները, բարեփոխումները ու լուծվել են կազմակերպչական հարցերը:

«Հայաստանի մարզերում այսօր գործում են շուրջ 200 նորաստեղծ նախադպրոցական հաստատություններ»,-ասել է Նարինե Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները պատրաստ կլինեն ընդունել իրենց աշակերտներին: «Սեպտեմբերի 2-ին բոլոր երեխաները կստանան դասագրքերը: Այդ օրն իրենց դռները կբացեն 1400 դպրոցներ»,-PanArmenian-ի փոխանցմամբ ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Վաղը Փակ շուկայի մոտ թեժ է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզի Մուցք գյուղում ոսկու նոր հանք է հայտնաբերվել’