‘4 քաղաքացի բերման է ենթարկվել պաստառներ փակցնելու համար’

1339

Քիչ առաջ Երևանի Հերացու փողոցից ոտսիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ, որոնք առավոտյան փորձել են ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:

Մեր տեղեկություններով, ոստիկանությունը գնացել է ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան (ք, Երևան, Ավան-Առինջ, 3/2, բն.25) և փորձում է ներխուժել ներս: 

Բերման ենթարկվածների մեջ են Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Նշենք, որ երեկվանից Երևանի մի շարք գետնանցումների վրա հայտնվել են պաստառներ, որոնք ուղղված են մասնավորապես այսօր Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վ.Պուտինին:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինական դասեր’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հուշարձանը բացեց ՌԴ տրանսպորտի նախարարի հետ միասին (տեսանյութ)’