‘5 սարքեր, որոնք խորհուրդ չի տրվում գնել 2014-ին’

1180

Ներկայումս կան բազմաթիվ տեխնիկական սարքավորումներ, որոնք բոլորովին վերջերս համարվում էին լավագույնները, բայց մի քանի տարվա ընթացքում կորցրին իրենց պահանջարկը, և դրանք ձեռք բերելն այլևս ոչ մի իմաստ չունի:

Actualnews-ը, եվրոպական երկրներում կատարելով մի քանի հետազոտությունններ, որոշել է ներկայացնել այն սարքավորումները, որոնք կորցրել են իրենց կարևորությունը, և որոնց ձեռքբերման վերաբերյալ չարժե երկմտել նոր տարում:

1.Կաբելային հեռուստատեսություն: Վերջին տարիներին կաբելային հեռուստատեսություն ձեռք բերողների քանակը կտրուկ նվազել է, հատկապես նվազել է ԱՄՆ-ում կաբելային հեռուստատեսություն ունեցողների քանակը: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ գրեթե յուրաքանչյուր բնակարանում կա համակարգիչ եւ ինտերնետ, որի միջոցով մարդիկ կարող են ընտրել և դիտել իրենց նախընտրած տեսանյութն ու հաղորդումը և դիտել այն իրենց հարմար ցանկացած ժամի:

2. Ստացիոնար հեռախոսակապ: Շատ երկրներում դրանք օգտագործվում են ավելի ու ավելի քիչ՝ զիջելով մրցակցությունը բջջային օպերատորներին, ինչպես նաեւ ինտերնետ հեռախոսակապին, որոնց առավելությունը, առաջին հերթին, իհարկե, առաջարկվող ծառայությունների ցածր գներն են:

3. GPS նավիգացիոն համակարգ: Սմարթֆոնները ներկայումս թույլ են տալիս, առանց այլ՝ առանձին սարք գնելու, օգտվել նույնպիսի անհրաժեշտ ծառայություններից:

4. Blue Ray և DVD նվագարկիչներ: ԱՄՆ-ում և եվրոպական այլ երկրներում վաղուց արդեն անցել է DVD- ների կամ CD-ների ժամանակաշրջանը՝ զրկելով մարդկանց իրար նվերներ մատուցելու ևս մեկ հնարավորությունից: Այժմ ֆիլմ դիտելու կամ որևէ ստեղծագործություն առաջարկելու համար բավարար է ընդամենն ուղարկել նրանց անվանումը, և վերջ: Թեև ԱՄՆ-ում մինչև հիմա կան մարդիկ, ովքեր շարունակում են համարել, որ որևէ արտիստի նոր ալբոմը գնելը  լավագույն միջոցն է նրան երկրպագուների սերն ու կատարած աշխատանքի հանդեպ հարգանքը ցույց տալու համար:

5. Նոութբուքեր և նեթբուքեր: Նվազում են նաև այն փաստարկները, որոնք խոսում էին նեթբուքեր կամ նոութբուքեր գնելու անհրաժեշտության մասին: Իհարկե, պլանշետների հզորությունը դեռևս թույլ չի տալիս ամբողջովին մոռանալ նոութբուքերի մասին, բայց այդ դեպքում էլ, եթե ձեզ անհրաժեշտ է մի սարք, որով դուք պատրաստվում եք ավելին անել, քան խաղեր խաղալն է կամ ինտերնետից օգտվելը, ապա կարող եք գնել սովորական համակարգիչ. այդ համակարգիչների հզորությանը հավասարազոր նոութբուքերի արժեքը կտրուկ բարձր է և ոչ ձեռնտու: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Անհավանականը՝ փաստ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժնև-2». Սիրիայի ընդդիմությունը ռիսկի տակ է դնում Արևմուտքի աջակցությունը’