‘6 տարվա ազատազրկում. ահա թե ինչ է սպառնում Մեսսիին’

1166

Eurօspօrt.cօm-ը հաղորդում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լեոնել Մեսսիին սպառնում է 6 տարվա ազատազրկում:

Դատախազ Ռակել Ամանդոն կարծում է, որ հարկերից խուսափելու ողջ պատասխանատվությունն ընկած է Լեոնելի հոր՝ Խորխե Մեսսիի վրա, և այդ իսկ պատճառով նա դիմել էր դատարան՝ խնդրելով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի վրայից հանել մեղադրանքները: Սակայն, Բարսելոնայի դատարանը մերժել էր այն:

Իսպանիայի օրենսդրությամբ՝ հարկերից խուսափելու համար սահմանված է մինչև 6 տարի ազատազրկում: Մեսսիին և նրա հորը սպառնում է այս պատիժը, իսկ նրանց ընտանիքը կարող է վճարել 32 մլն եվրո տուգանք:

Հիշեցնենք նաև, որ «Բարսելոնայի» հարձակվողն Instagram-ի իր էջում տեղադրել էր մի լուսանկար, որի մեկնաբանություններում գրված էր. «Այուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսը պաշտպանել է բանաձևը, որը թույլ է տալիս դատի տալ Օբամային’
Հաջորդ հոդվածը‘Գուամի դատարանը հրաժարվեց ազատ արձակել Ռոման Սելեզնյովին’