‘7 հեկտարանոց պոչամբար` 9 բալանոց երկրաշարժային գոտում ‘

1244

Արագածոտնի մարզի Մելիք գյուղի վարչական տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է մոտ 7 հա տարածք ընդգրկող պոչամբար կառուցել:

Հոկտեմբերի 30-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի գյուղապետարանում, տեղի կունենան «Մեգո Գոլդ»ՍՊԸ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշենք, որ «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն «Գլոբալ Գոլդ» ընկերության տարածաշրջանային ընկերությունն է:

Մեջբերումներ նախագծից. «…Պոչամբարը նախատեսվում է կառուցել հարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 1600մ հեռավորության վրա համեմատաբար հարթ տարածքում, որի  թեքությունը  կազմում է 7 տոկոս: Պոչամբարի տակ հատկացվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6-7 հա:

…Հանքահարստացման ընթացքում գոյանում են պոչեր, որոնք կազմում են արտադրողականության 88,6-ը:…

Պոչանքների պինդ մասի բաղադրությունը հետևյալն է` SiO2 – 46,23%;   AL2O3 – 10,81%;  MgO – 5,17% ;  TiO2 – 0,82 %;  CaO – 6,41%;  MnO – 0,15%;   Fe2O3 – 6,4%;  FeO -3,62%;  ՇԿ-12,71% :

Պոչերը  հրդեհապայթյունավտանգ չեն  և  ոչ լուծելի:

…ջրի ընդհանուր ծախսը պոչամբարի շինարարության ժամանակ կազմում է 35627մ3։

Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործված տեխնիկական ջուրը օգտագործվում է անվերադարձ: Ջրահեռացումը բացակայում է:

….Ֆաբրիկայի պոչամբարի շինարարության ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվում 8 ինգրիդիենտ՝ 277.27 տ քանակի։ …հիմնական վնասակար նյութերի համար աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում։

…Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ժամանակահատվածում (քամու արագության նվազման, անհողմության, մառախուղի առաջացման դեպքերում) հնարավոր են վնասակար նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաների բարձրացումներ ցրման վատացման հաշվին: …

Տարածքով անցնում են երկու խոշոր տեկտոնական խզում` հյուսիս-արևմտյան և արևելք-արևմտյան տարածմամբ: Խզման անկումը 65-85° դեպի արևելք-հյուիսիս-արևելք: Այդ խոշոր խզումները ճյուղավորվում են մեծ քանակության պոկման ճեղքերով, որոնց անկումը  գլխավորապես դեպի հարավ է ` 65-85° անկյան տակ:

Համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող Սեյսմակայուն Շինարարության նախագծման նորմերի ՀՀՇՆ II -2.02-94 [2]` դիտարկվող տարածքը գտնվում է II-րդ գոտում  (մինչև 9 բալ), որին համապատասխանող գրունտի հորիզոնական արագացման առավելագույն մեծությունը 300 սմ/վրկ2 կամ 0.3 g, իսկ գրունտերի շարժման արագությունը 24 սմ/վրկ:…

…Շինարարական աշխատանքների ժամանակ հանված գրունտների ընդհանուր քանակը, ըստ նախագծի նախահաշվային բաժնի տվյալների կազմում է 3342235 տ։

…Շինարարական աշխատանքների հետևանքով հավանական վնասները հետևյալն են՝

  • բուսականության ոչնչացում շինարարարության գոտում, որը գերարածեցման պատճառով արդեն իսկ բավականին աղքատ է,

  • տարածքի աղտոտում շինաղբով:

Անմիջական ազդեցությունը սահմնափակվում է շինարարական գոտիով։

Ծառահատումներ չեն նախատեսված։ … Տնտեսությանը հասցված վնասը կկազմի 733.117մլն դրամ: Ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն: …Շրջակա միջավայրին հասցած ընդհանուր տնտեսական վնասը կլինի՝ Уընդ. =  Уօդ + Уջուր + Уհող =  733.117 + 141 + 3552.5 = 4426.62 հազ. դրամ»:

Այդ մասին հաղորդում է ecolur.org կայքը:

Նախորդ հոդվածը‘BMW-ն 7-րդ դասի 45 հազար մեքենա շուկայից հետ կկանչի ‘
Հաջորդ հոդվածը‘KfW բանկը Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո գյուղոլորտի ֆինանսավորման նպատակով’