‘8 տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ’

1101

2004-2012 թթ. Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 153 տանկ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, նման տեղեկատվություն է պարունակվում ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների Ռեգիստրում:

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնական Մինսկը Ադրբեջանին է վաճառել  Տ-72 տանկի տարբեր մոդիֆիկացիաներ: Սրա հետ մեկտեղ նշված ժամանակահատվածում Բաքուն Մինսկից գնել է 132 հատ հրետանային համակարգ՝ 120 հատ Դ-30 հրանոթ և 12 հատ ինքնագնաց «Պիոն» գաուբից, 60 հատ ԶՏՄ-70 (БТР), ինչպես նաև 11 հատ ՍՈՒ-25 ինքնաթիռ:

Աղբյուրը նույնպես նշում է, որ հաշվետվությունը չի պարունակում Բելառուսից գնված և 2013թ. զորահանդեսին Բաքվում ցուցադրված «ԲՈՒԿ-ՄԲ» համակարգի մասին տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործով այսօրվանից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. ճարտարապետը Արթուր Մեսչյանն է’