’81-ամյա կատակերգուն դատապարտվել է սեռական ոտնձգության մեղադրանքով’

2405

Ամերիկացի դերասան Բիլ Քոսբին ազատազրկվել է երեքից տասը տարով՝ սեռական ոտնձգության մեղադրանքով:

Այժմ 81-ամյա կատակերգուն մինչև կյանքի վերջը հոգեբանական խորհրդատվություն է ստանալու և կընդգրկվի սեռական հանցագործությունների ռեեստրում:

Ապրիլին երդվյալների դատարանը Քոսբիին մեղավոր էր ճանաչել Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի բասկետբոլի թիմի նախկին մենեջեր Անդրեա Քոնստանդին բռնաբարելու համար: Մեղադրանքի վարկածով՝ բռնաբարությունից առաջ նա կնոջը թմրանյութ էր տվել:

Ընդհանուր առմամբ՝ Քոսբիի կողմից սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել ավելի քան 60 կանայք, սակայն վաղեմության ժամկետի ավարտի պատճառով դատաքննության է ենթարկվել միայն  Քոնստանդի կողմից ներկայացված մեղադրանքը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խառը մարտարվեստի մարզիկը Կադիրովին խելագար է անվանել’
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ’