’92 տարեկան հասակում մահացել է ՀՀ կողմից պարգեւատրված թուրք գրողը’

911

Թուրքիայում 92 տարեկան հասակում վախճանվել է թուրք ժամանակակից գրականության  ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը՝  Յաշար Քեմալը:

1973-ին Նոբելյան մրցանակի առաջադրված գրողը 2013-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» շքանշանի հայանպաստ գործունեության համար:

Նա մեծ ավանդ է ունեցել 1951-ին Աղթամարի Ս. Խաչ հայկական եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացումից փրկելու գործում, փոխանցում է Yerkir.am-ը: 1951-ին Թուրքիայում սկիզբ էր առել եկեղեցին քանդելու ծրագիր: Մի թուրք զինվորական, ներքին կարգով տեղեկանալով այդ մասին, լուրը հաղորդել էր այդ ժամանակ «Ջումհուրիյեթ» թերթի թղթակից Յաշար Քեմալին:

Մանրամասները՝ կայքում

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումից կախված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը’
Հաջորդ հոդվածը‘«Քարֆուրի» բացումը տեղի կունենա մարտի 11-ին’