ATP Finals. Ռաֆայել Նադալը հաղթեց Կասպեր Ռուուդին

269

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 44 րոպե։

Նադալը առաջին երկու տուրերում կրած պարտություններից հետո զրկվել էր կիսաեզրափկիչ դուրս գալու հնարավորությունից։ Ռուուդը երկու հաղթանակից հետո նվաճել էր ուղեգիրը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» պատրաստելու հետքեր չեն հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըԱրդեն երեք ամիս Իրանում չեն դադարում ցույցերը․ ցուցարարներին սկսել են դատապարտել մահապատժի