Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է, թե ներկա իրավիճակում Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու քննարկումների համար պայմաններ չի տեսնում։
«Ռուս-ճապոնական հարաբերություններում իրավիճակը մնում է ծայրահեղ բարդ, և այս վիճակում ես ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու քննարկումների համար բավարար պայմաններ չեմ տեսնում ։ Այնուհանդերձ, մենք կշարունակենք ընթանալ տարածքային հարցերը լուծելու և խաղաղ պայմանագիր ստորագրելու ուղով»,- ասել է կառավարության ղեկավարը։
Դեկտեմբերի 1-ին Տոկիոյում հանրահավաք է տեղի ունեցել՝ «հյուսիսային տարածքները վերադարձնելու» պահանջով․ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը։
Փոխանցում է tass.ru-ն։