Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումներին։
«Ես կողմ եմ նախագահ Պուտինի հետ մշտական բանավեճերին և ուղղակի շփումներին, որովհետև կարծում եմ, որ փոխգործակցությունը վերականգնելու լավագույն միջոցը հաղորդակցության ուղիղ կապ պահպանելն է»,- ասել է Մակրոնը ամերիկյան CBS հեռուստաալիքի լրագրողներին և հավելել, որ նման իրավիճակում «մեկուսացումն ամենից վատն է»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայում պատերազմի ավարտը, Մակրոնը հայտարարել է, որ «որոշում կայացնողներն ուկրաինացիներն են»։
«Այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցությունների ուղին է։ Ես ռազմական տարբերակներ չեմ տեսնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Փոխանցում է tass.ru-ն։