Աշխարհի առաջնությունը՝ ամուսնալուծության պատճառ

350

Միլանի «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն 24 օր ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից։

40-ամյա նախկին ֆուտբոլիստը և 25-ամյա վարսահարդար Միքայելա Մեսկիտան ամուսնացել էին նոյեմբերին: Նրանք նախորդ շաբաթ ծրագրել էին նշել ամուսնությունը մտերիմների և ընտանիքի անդամների շրջապատում, սակայն այն չեղարկվել է:

Միջոցառումը չեղարկվել է, քանի որ Ադրիանոն նախորդ շաբաթվա սկզբին մեկնել է Քաթար, որպեսզի դիտի Բրազիլիա — Շվեյցարիա աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը (1-0):

Ադրիանոյի վերադարձից հետո կնոջը չեն բավարարել ֆուտբոլիստի պարզաբանումները, նրանց միջև լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել,- հայտնում է Globo Extra-ն:

Մեսկիտան վիճաբանությունից հետո սոցցանցերից հեռացրել է Ադրիանոյի հետ համատեղ լուսանկարները:

Նախորդ հոդվածըՄակրոնը հայտարարել է, որ կողմ է Պուտինի հետ ուղիղ շփումներին
Հաջորդ հոդվածըԵՄ երկրներում գազի պահանջարկը նվազել է ռեկորդային 24 %-ով