‘ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ հերթական հանդիպումն ավարտվեց’

1219

ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում ավարտվեց ԲՀԿ, «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

«Ա1+»-ի փոխանցմամբ, ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էին Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից»` Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը։

Հանդիպումը նախաձեռնել է Դաշնակցությունը; Ինչպես երեկ, այնպես էլ այսօր քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը;

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ավելի շուտ են դուրս եկել հանդիպումից։

Հենց նոր ԲՀԿ ներկայացուցիչները ևս դուրս եկան գրասենյակից՝ նշելով, որ այս պահի դրությամբ ոչինչ չեն կարող ասել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Միջադեպ Մարտունիում Ր. Հովհաննիսյանի հանդիպմանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի պատգամավորները բաց նամակ են հղել Վրաստանի վարչապետին’