Հայաստանում առաջիկա 5 օրվա եղանակը

484

Հանրապետության տարածքում`

Հունվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:

Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ


Նախորդ հոդվածըԻնֆանտինո. Պետք է մեկընդմիշտ փակել բոլոր ռասիստների բերանները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը