‘
iLur.am-ի թղթակիցը այսօր առավոտյան այցելել էր Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս հավաստիացրեց, որ գանգատներ չունի:
«Եթե այստեղ եմ, ուրեմն շատ լավ եմ»,- նկատեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն էլ iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերը սաստիկ ցուրտ է եղել, իսկ ոտիկաննները թույլ չեն տվել վրան կամ ծածկ խփել:
Ազատության հրապարակում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող երիտասարդ համակիրները, ովքեր նստացույց էին անում: Նրանց խոսքով՝ իրենցից շատերը գիշերել են այնտեղ: Նրանք պատրաստվում են այս գիշեր էլ մնալ և աջակցել, ինչպես իրենք են բնորոշում՝ «հաղթանակ տարած իրենց նախագահին»:
‘