Էրդողանը պահպանում է հարաբերությունները Պուտինի հետ

212

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչ «բոլորը հարձակվել են Ռուսաստանի վրա», Թուրքիան պահպանել է հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիան պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Մինչ բոլորը հարձակվում են Ռուսաստանի վրա, մենք դա չենք արել։ Ընդհակառակը, մենք պահպանել ենք հարաբերությունները պարոն Պուտինի հետ ճիշտ այնպես, ինչպես նախկինում էր»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը կրկին հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարի առաջարկը՝ պարեն ուղարկել կարիքավոր երկրներ։ «Պուտինն ասաց․ «Եկեք՝ ես անվճար հացահատիկ կուղարկեմ»։ Մենք ասացինք․ «Մենք հացահատիկն ալյուր կդարձնենք և կուղարկենք աղքատ երկրներ»»,- պատմել է Էրդողանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն հանձնել առնվազն 130 ահաբեկչի
Հաջորդ հոդվածըՌիշար Գասկեն՝ Օքլենդի մրցաշարի հաղթող