Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ 2025 թվականին կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից։
Ըստ իսպանացի լրագրող Չիրո Լոպեսի, իսպանացի ֆունկցիոները մադրիդյան թիմի մարզադաշտի վերակառուցման ավարտն իր վերջին մեծ պարտքն է համարում ակումբի հանդեպ։
Հիշեցնենք, որ Պերեսն առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2000 թվականի հուլիսին: 2006 թվականի փետրվարին նա հրաժարական տվեց։
Երկրորդ անգամ Ֆլորենտինոն ակումբի նախագահ է դարձել 2009 թվականին և այդ ժամանակվանից զբաղեցնում է այդ պաշտոնը։